Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ ԽԱՉԸ ՄԵՐ ՀԱՎԱՏՔԻ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԼՈՒՌ ՎԿԱՆ Է
ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ ԽԱՉԸ ՄԵՐ ՀԱՎԱՏՔԻ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԼՈՒՌ ՎԿԱՆ Է

ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ ԽԱՉԸ ՄԵՐ ՀԱՎԱՏՔԻ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԼՈՒՌ ՎԿԱՆ ԷԴավիթ Անհաղթ փիլիսոփա-աստվածաբան վարդապետն իր «Ներբող աստվածընկալ Սուրբ խաչի»  գործում  հետևյալն է ասում.

«[Խաչը] թագավորներին հաղթանակ, իշխանների քաջագործության հույս, քրիստոսասեր զորքերին պահապան, քաջալերություն ընդդեմ թշնամիների, նահատակներին զորավիգ, վտանգվածներին օգնական…»:

Քրիստոնեական պատկերագրության մեջ ընդունված է պատկերել հարություն առնող Քրիստոսին խաչանիշ դրոշով, որը նրա մահվան հանդեպ հաղթանակի նշանն է: Հաղթանակի նշան, որը քրիստոնեության արշալույսին՝ 212 թվականին, երևաց Կոստանդիանոս կայսրին   Մաքսիմինոս Դաժայի դեմ վճռական ճակատամարտից առաջ՝ երկնքում «Սրանով կհաղթես» գրությամբ, և կայսրը խաչի նշանը դաջելով իր զորքի վահանների և դրոշի վրա՝ տարավ փայլուն հաղթանակ, և սկսվեց քրիստոնեության հաղթարշավը Հռոմեական աշխարհում: Հետևելով այս օրինակին, մեր արքաները և իշխանները ևս զորաբանակների առջևից՝ իրենց տոհմական դրոշների և խորհրդանիշների հետ տանում էին Խաչի նշանը:  Պատմական տարբեր ժամանակաշրջաններից մեզ են հասել այդպիսի խաչեր: Դրանցից հիշատակելի են Ներսես Կամսարական իշխանի, Աշոտ Բ Երկաթ և Աշոտ Գ Ողորմած Բագրատունի թագավորների խաչերը: Աշոտ Բ Երկաթ թագավորի խաչն իր մեջ ամփոփում է Հիսուս Քրիստոսի կենդանարար և  հաղթական Խաչափայտի մասունքը, որի կրկնօրինակը  2012թ. հունվարի 29-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ օծվեց և հանձնվեց ՀՀ պաշտպանության նախարարությանը և ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը՝ որպես Հայոց բանակի պահապան Խաչ: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ Աշոտ Երկաթ թագավորի խաչը ամեն տարի մայիսյան եռատոնի կապակցությամբ պտույտ է կատարում ազգային բանակի մարտական դիրքերով:

Աշոտ Երկաթի խաչը հայ ազգի համար սոսկ նշան չէ, որը խորհրդանշում է քրիստոնեությունը, այլ այն մեր հավատքի, պատմության և հաղթանակների շուրջ երկհազարամյա լուռ վկան է: Խաչապտույտը և Խաչի նշանով սահմանի օրհնությունը գալիս է ևս մեկ անգամ ցույց տալու ներկա սերնդի կապն անցյալի հետ, վերահաստատելու այն ուխտը, որն Արածանիի ակունքներում Սուրբ Տրդատ արքան կապեց հավիտենական Աստծո հետ, վերարժևորելու Վարդանանց քաջերի սխրանքը և նահատակությունը հայրենիքի ազատության և քրիստոնեական հոգևոր արժեքների հարատևության համար:

…Օրերս Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ թագավորի խաչը բերվեց 5-րդ զորամիավորում: Ավագ գնդերեց Տեր Ենովք քահանա Եսայանի ձեռամբ օրհնվեցին մարտական հենակետերն ու մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները:

 

Գնդերեց Արթուր սարկավագ Արամյան