Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՎԵՐՋԱՊԵՍ ԶՈՐԱՑՐԵՑԻՆ

2010թ. հուլիսի 28-ին ՀԽ է դիմել Շիրակի մարզի բնակիչ Բ. Բարսեղյանը։ Նրա որդին` Ս. Բարսեղյանը, 2010թ. հունիսի 17-ին ԿԲՀ-ի որոշմամբ ՊՆ հրամանի 26դ, 89դ հոդվածներով ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության համար, իսկ 36գ հոդվածով` պիտանի շարային ծառայության` սահմանափակումով: Հունիսի 28-ին զորակոչվել է ծառայության ԶՈՒ թիվ N զորամաս: Ունի առողջական խնդիրներ` կապված սրտի, ողնաշարի հետ: Մարմնի տարբեր հատվածներում կան նաեւ խալեր, որոնք վտանգ են ներկայացնում: Ծնողը համաձայն չէ ԿԲՀ-ի կողմից ընդունված զորակոչման որոշման հետ, գտնում է, որ որդին ի վիճակի չէ ծառայելու: Նշում է, որ ծառայության ընթացքում շարային պարապմունքների ժամանակ որդին երկու անգամ վատ է զգացել, ընկել գետնին, տեղափոխվել բուժկետ, ապա հոսպիտալ: Խնդրում է լիարժեք ապահովել որդու ոչ շարային ծառայության կարգավիճակը, ինչպես նաեւ նրան ուղեգրել ԿԿԶՀ, ենթարկել մանրակրկիտ հետազոտման` որոշելու զինծառայության համար նրա պիտանելիության հարցը:

2010թ. օգոստոսի 11-ին դիմումը եւ հարցի վերաբերյալ ՀԽ-ի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ԶՈՒ ՌԲՎ պետին` միջնորդելով քննության առնել Ս. Բարսեղյանին ԿԿԶՀ-ում համալիր բուժհետազոտման ենթարկելու անհրաժեշտությունը:

ԶՈՒ ՌԲՎ-ից դիմումատուին տրված գրության համաձայն` Ս. Բարսեղյանը 2010թ. օգոստոսի 19-ից մինչեւ հոկտեմբերի 27-ը հետազոտվել եւ բուժվել է նախ ԿԿԶՀ-ում, ապա ԵԿՀ-ի հոգեբուժական բաժանմունքում: ԿՌԲՀ-ի հոկտեմբերի 27-ի որոշմամբ` ՊՆ հրամանի 7գ, 28բ, 89դ հոդվածներով ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության համար, իսկ 36գ հոդվածով` պիտանի սահմանափակումով: Պահանջվել է խստորեն հետեւել ոչ շարային ծառայության կարգավիճակի պահպանմանը եւ սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Դուրս է գրվել զորամաս` հետագա ծառայության:

2010թ. հոկտեմբերի 29-ին ծնողը կրկին դիմել է ՀԽ, հայտնել, որ որդու առողջական վիճակը բուժման արդյունքում չի բարելավվել, հակառակը` գնալով էլ ավելի է ընդգծվում նրա առողջական վիճակի բարդությունը: Խնդրում է վերջնական լուծում տալ հարցին:

ՀԽ-ն կրկին միջնորդագիր է ներկայացրել ԶՈՒ ՌԲՎ պետին՝ մեկ անգամ եւս խորությամբ ուսումնասիրելու Ս. Բարսեղյանի առողջական վիճակը։

Ս. Բարսեղյանը հոսպիտալացվել է ԵԿՀ-ի հոգեբուժական բաժանմունք։ Հետազոտության արդյունքների մասին ԶՈՒ ՌԲՎ-ն ՀԽ-ին տեղեկացրել է 2011 թ. մարտի 1-ի գրությամբ, որի համաձայն՝ զինծառայողի մոտ ախտորոշվել է «Կրկնվող հիսթերոֆորմ ռեակցիաներ շեշտավորված անձի մոտ: ՆՑԱ խառը տիպի (սրտային հիպերտոնիկ) չափավոր արտահայտված: Ողնաշարի կրծքային հատված սկոլիոզ 10, կիֆոզ 2-րդ0 առանց ԱՇՖ-ի խանգարման: Բազմաթիվ պիգմենտագորտնուկային խալեր»: 2011թ. հունվարի 25-ին ԿՌԲՀ-ի որոշմամբ` ախտորոշումը հաստատվել է, եւ ՊՆ հրամանի 7բ, 28բ, 36գ, 89դ հոդվածների համաձայն` ճանաչվել է ոչ պիտանի զինծառայության համար եւ հաշվառվել պահեստազորում:

Հասարակական խորհրդի հասցեն` Երեւան, Մոսկովյան 5, 3-րդ հարկ:
Հեռ.` 52 34 82, 52 34 86