Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶՈՐԱՄԱՍ
ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶՈՐԱՄԱՍ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 2-ին եղել է զինված ուժերի զորամասերից մեկում, տեղում ծանոթացել  ընթացող շինարարական աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը:

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը շրջել է զորամասում, հետևել միջոցառումների կատարման ընթացքին, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման և սպասարկման ամենօրյա աշխատանքներին, ծանոթացել է անձնակազմի կենցաղի և սննդի մատուցման պայմաններին:

Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ցուցումներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին ծառայության կազմակերպման և իրականացվող մարտական պատրաստության պարապմունքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ: