Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒ¬ԹՅԱՄԲ
ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ

Հունիսի 1-ին 4-րդ զորամիավորման N զորամասի զինծառայողներն անցկացրել են մարտական հրաձգու­թյամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ «Վաշտը պաշտպանությունում» և «Վաշտը հարձակման ընթացքում» թեմաներով:

Զորավարժության նպատակն էր պաշտպանության կազմակերպման ու մարտի վարման ընթացքում մարտավարական բարդ պայմաններում վաշտի ներդաշնակումն ու զինծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործումը, անձնակազմի դաշտային վարժվածության, բարոյահոգեբանական ու ֆիզիկական պատրաստության ամրապնդումը: