Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳՆԴԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ` ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ
ԳՆԴԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ` ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ

Մայիսի 22-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել է գնդային ցուցադրական զորավարժության մարտական հրաձգության փուլը՝ գնդապետ Հ. Սևոյանի ղեկավարությամբ: Զորավարժության ընթացքին հետևել են ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ – ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ա.Մակարյանը և ԶՈւ ՊԳՎ մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Վ. Քոչարյանը:

Գունդը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են ղեկավարման կետեր, տրվել է պահպանությունից պաշտպանության անցնելու հրահանգ: Մարտական հրաձգությամբ կասեցվել է պայմանական հակառակորդի գրոհը, գնդի անձնակազմն անցել է հակահարձակման՝ գրավելով ռազմավարական բարձունքներ:

Զինծառայողների պատրաստության աստիճանն ու զորավարժության արդյունքները գնահատվել են բարձր: