Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



Մայիսի 22-ին 4-րդ զորամիավորումում ամփոփվել է մայիսի 19-ին մեկնարկած երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունը:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանն առաջադրել է խնդիրներ և տվել մի շարք ներմուծականներ մարտական պատրաստականության «լրիվ» աստիճանի բերված և նախորոշված շրջանները զբաղեցրած զորամասերի հրամանատարներին, որոնց հիման վրա կայացվել են որոշումներ, զեկուցվել է կատարման վերաբերյալ:

Ամփոփելով զորավարժության արդյունքները՝ զորամիավորման հրամանատարը բարձր է գնահատել ստորաբաժանումների պատրաստության մակարդակը, տվել  արձանագրված թերությունները շտկելու համապատասխան ցուցումներ:

Խորագիր՝ Նորություններ


25/05/2020