Հայերեն | На русском | In English
ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս, ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշմամբ սահմանված կարգով բնակարան կամ բնակելի տուն գնելու համար մինչև 2020թ. դեկտեմբերի 1-ը կտրամադրվի անհատույց պետական ֆինանսական աջակցություն` բնակարանի գնման վկայագրերի միջոցով: Աջակցությունը կտրամադրվի ըստ շահառուների բնակարանային հաշվառման վերցնելու տարիների հերթականության՝ հետևյալ առաջնահերթությամբ.
ա) սահմանամերձ բնակավայրեր ունեցող Հայաստանի Հանրապետության մարզեր,
բ) Հայաստանի Հանրապետության այլ մարզեր
գ) Երևան քաղաք:
Սահմանվել է ՀՀ մարզերի հետևյալ հերթականությունը.
1) Տավուշի մարզ, 2) Վայոց Ձորի մարզ, 3) Սյունիքի մարզ, 4) Գեղարքունիքի մարզ, 5) Արարատի մարզ, 6) Շիրակի մարզ, 7) Լոռու մարզ, 8) Արմավիրի մարզ, 9) Արագածոտնի մարզ, 10) Կոտայքի մարզ, 11) Երևան քաղաք:
Ելնելով սահմանված առաջնահերթություններից` Լոռու, Արմավիրի և Արագածոտնի մարզերում բնակարանային հաշվառման վերցնելու օրվա դրությամբ հաշվառված շահառուներին առաջարկվում է թարմացնել բնակարանային գործերում առկա փաստաթղթերը:
Փաստաթղթերի թարմացման նպատակով անհրաժեշտ է ներկայանալ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական ապահովության վարչություն (հասցե` ք. Երևան, Բաբայան փող. 4, հեռ. 010-28-74-41)` Լոռու մարզից` մայիսի 20-ից հունիսի 5-ը ներառյալ, Արմավիրի մարզից` հունիսի 8-ից հունիսի 19-ը ներառյալ, Արագածոտնի մարզից` հունիսի 22-ից հուլիսի 3-ը ներառյալ ժամանակահատվածում և հետևյալ փաստաթղթերով.
Առկա իրավիճակից ելնելով՝ խնդրում ենք կրել դիմակ և ձեռնոց: