Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

3-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ



3-րդ զորամիավորման N զորամասում ապրիլի 2-ին անցկացված մարտական հերթափոխի նախապատրաստական աշխատանքների ժամանակ ստուգվել են անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, կատարվել են հերթափոխի մեկնող զինծառայողների ջերմաչափման և մարտական տեխնիկայի ախտահանման աշխատանքներ:

Ստորաբաժանումների հրամանատարները անձնակազմին​ հրահանգավորել են մարտական հերթապահության ժամանակ անվտանգության կանոնների խստիվ պահպանման վերաբերյալ:

Խորագիր՝ Նորություններ


06/04/2020