Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ



Զինծառայողների մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ ապրիլի 1-ին անցկացվել են գործնական պարապմունքներ:

Բացազատվել են ուսումնական կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, ստուգվել են հրամանատարների գործողությունները մարտական տարբեր իրավիճակներում:

Խորագիր՝ Նորություններ


03/04/2020