Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Մարտի 26-ից 28-ը, ԶՈՒ պատրաստության պլանի համաձայն, 4-րդ  զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատար­ների և նրանց տեղակալների եռօրյա հավաքներ:

Զորա­միավորման հրամանատար, գնդապետ Ա.Բուդաղյանի ղեկավարությամբ անցկացված հավաքների նպատակն էր հրամանատարական կազմի տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացումը, ինչպես նաև ստորաբաժանումների ամենօրյա ղեկավարման մեթոդական պատրաստվածության մակարդակի կատարելագործումը: