Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ



ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողները առաքելությունների ընթացքում մշտապես առանձնանում են մարտունակությամբ և պատրաստության բարձր մակարդակով:

Կոսովոյի տարածաշրջանում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահները օրերս ծառայության և գործողությունների օպերատիվ կազմակերպման ցուցադրական վարժանքներ են անցկացրել:

ՀՀ ԶՈւ զինծառայողները հերթական անգամ ցուցադրել են հմուտ և կազմակերպված գործողություններ, դրսևորել բարձր պատրաստվածություն և մարտահրավերներին արագ արձագանքելու կարողություն:

Խորագիր՝ Նորություններ


26/03/2020