Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ-ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



Ռազմական տեխնիկայի սպասարկման և կիրառման տեսական գիտելիքների ստուգման և մասնագիտական գործնական հմտությունների կատարելագործման նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների հետ անցկացվել է մարտավարական-մասնագիտական պարապմունք:

Ռազմական տեխնիկան դուրս է բերվել կենտրոնացման շրջան,  նորմացույցով սահմանված ժամկետներում զբաղեցվել են մարտական դիրքերը, հաջողությամբ կատարվել են առաջադրված ուսումնամարտական խնդիրները:

Խորագիր՝ Նորություններ


26/03/2020