Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ



5-րդ զորամիավորման զորամասերում մարտի 18-ին անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը և ապահովումն առօրյա ծառայության կազմակերպման ժամանակ» թեմայով պարապմունքներ:

Զինծառայողները հրահանգավորվել են զենքի օգտագործման, տեխնիկայի շահագործման, պայթուցիկ նյութերի կիրառման և գործնական պարապմունքների ժամանակ անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

Խորագիր՝ Նորություններ


19/03/2020