Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԹՈՂ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ...
ԹՈՂ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ…

ԹՈՂ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ...ԹՈՂ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ...Սիրելի՛, շա՜տ սիրելի զինվորի մայրեր, ձեր զավակներն են այսօր ամուր ու անսասան պահում մեր հայրենիքի սահմանները: Ձեր ամեն օրը կարոտ եւ սպասում է, ժամանակն էլ նոր չափում ունի՝ որդու զանգից զանգ: Իսկ երբ զանգում է, ամեն նյարդով փորձում եք որսալ նրա ձայնի յուրաքանչյուր ելեւէջը՝ հասկանալու համար` տխուր է, ուրախ, մտահոգ…

«Հայ զինվոր» հանդեսը տոնական այս մեկամսյակի առիթով որոշել է գեղեցիկ անակնկալ մատուցել ձեզ` լուսանկարային ռեպորտաժի միջոցով ներկայացնելով ակնթարթներ ձեր որդիների ծառայողական առօրյայից:

«Հայ զինվորը» ձեր զավակների կողքին է մշտապես` հավաքակայան մտնելու առաջին իսկ պահից մինչեւ զորամասեր, մարտական դիրքերից մինչեւ վերադարձ հարազատ օջախներ:

Մենք լուսանկարել ենք ձեր զինվոր որդիների լուսավոր ժպիտը: Ժպտացեք եւ դուք:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ԼՈՒՍ.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ