Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ
ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՇիրակի մարզի դպրոցականների նամակները առաջնագծում ծառայող զինվորներին

 

Բարև, իմ քաջ զինվոր։ Գրում եմ՝ հույս ունենալով, որ մի օր ժամանակ կգտնես, նամակս կկարդաս, ու խոսքերս փոքր-ինչ կջերմացնեն քեզ։

Ես գիտեմ՝ քեզ համար հեշտ չէ. հեռու ընտանիքից, հարազատներից, ընկերներից` դու պաշտպանում ես մեր թանկ հողը: Բայց և սահմանին դու գիտակցում ես, որ թիկունքում քեզ հարազատ մարդիկ են, և դա քեզ ավելի է հզորացնում։

Հա՛յ զինվոր, ես քո օրինակով եմ հասկանում, թե ինչ է իրական սերն առ հայրենիք։

Ելենա Հովհաննիսյան

 Կամոյի միջն. դպրոց

 11-րդ դասարան

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԲարև, իմ խիզախ ու արիասիրտ զինվոր եղբայրներ, որ պաշտպանում եք մեր սրբազան հայրենիքը: Դուք մեր հպարտությունն եք, մեր խաղաղ օրվա երաշխավորը:

Պապիկս Արցախյան պատերազմի մասնակից է, և ես հպարտ եմ մեր Հաղթանակում նրա ունեցած ավանդով: Հպարտ եմ յուրաքանչյուր հայրենյաց պաշտպանով: Շնորհակալ եմ, որ ամուր եւ անառիկ եք պահում մեր երկրի սահմանները: Մեր քաջ պաշտպաններ, բոլորիդ խաղաղ ծառայություն եմ մաղթում եւ բարի վերադարձ:

 

Սուսաննա Ղազարյան

 Գյումրի, Օյունջյանի անվան թիվ 21 դպրոց

 5-րդ դասարան

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԶինվո՛ր, գիտեմ, որ քեզ համար առավել կարևոր առաքելություն չկա, քան հայրենիքի պաշտպանությունը։ Բոլորս հպարտանում ենք քեզանով: Դու հայ ազգի պաշտպանն ու պահապանն ես։ Ուզում եմ, որ բարի սկսվի ու բարի ավարտվի քո օրը, քեզ խաղաղ և անամպ երկինք։

Շնորհակալ եմ այն մայրերին, որոնք քեզ նման հայրենիքին նվիրված հերոս զավակներ են ծնել։

 

Աստղիկ Ղազարյան

Կամոյի միջն. դպրոց

8-րդ դասարան

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԲարև, իմ հերոս զինվոր, իմ ավագ եղբայր:

Ես պապիկիս անունն եմ կրում, նա Արցախյան պատերազմի մասնակից է, բազմաթիվ մեդալներ ունի: Պապիկս ինձ պատմել է այն դժվարին օրերի, իրենց հաղթանակների մասին: Ես չեմ ուզում պատերազմ լինի, բայց, եթե հարկ լինի, ես էլ կկռվեմ թշնամու դեմ, որ արժանի լինեմ պապիկիս անվանը…

Ես պատանի ծանրամարտիկ եմ, բազմաթիվ մրցաշարերում եմ հաղթել: Խոստանում եմ՝ երբ շատ հայտնի, ճանաչված մարզիկ դառնամ, իմ մեծ հաղթանակներից մեկը քեզ եմ նվիրելու:

 

Գրիգոր Ղազարյան

 Գյումրի, Օյունջյանի անվան թիվ 21 դպրոց

6-րդ դասարան

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԲարև, իմ մեծ եղբայր:

Ես անպատմելի հպարտությամբ եմ քեզ այդպես դիմում։ Սրտիս արագացած զարկերով եմ գրում այս նամակը և ուզում եմ երախտագիտությունս հայտնել քեզ: Որքան կարեւոր ու պատասխանատու գործ են մեր բոլոր զինվորները կատարում հիմա սահմանին կանգնած։ Ձեր շնորհիվ է խաղաղ ու անհոգ անցնում իմ մանկությունը: Շնորհակալ եմ, իմ եղբայրներ։

Էվելինա Մխիթարյան

Գյումրի,  թիվ 23 դպրոց

 6-րդ  դասարան