Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶԻՆՎՈՐԻ ՄՈՐ ԽՈՍՔԸ
ԶԻՆՎՈՐԻ ՄՈՐ ԽՈՍՔԸ

ԶԻՆՎՈՐԻ ՄՈՐ ԽՈՍՔԸԱյսօր հայոց երկիրն ունի իր սեփական հզոր բանակը, և հայոց մայրերը հպարտորեն ու պարծանքով են ճանապարհում իրենց որդիներին հայրենիքը պաշտպանելու: Եկել է նաև քո՛ հերթը, որդի՛ս: Կարծես երեկ էր, որ կրծքիս տակ լսում էի քո սրտի աշխատանքը: Ահա մեծացել ու դյուցազն ես դարձել: Հպարտորեն կարող եմ ասել, որ դաստիարակել եմ այնպիսի որդի, որը սրտատրոփ սպասում է հավատարիմ լինելու զինվորական երդմանը:

Ուզում եմ մաղթել քեզ լինել ուժեղ, համարձակ, ինքնավստահ տղամարդ, որ կարողանաս պաշտպանել ինքդ քեզ և ընկերներիդ:

Անհամբեր սպասում եմ, որ ամուր գրկեմ և համբուրեմ ճակատդ: Իսկ մինչ այդ, խնդրում եմ, եղիր խելամիտ, իմաստուն և միշտ ձգտիր լավագույնին: Ինձ համար դու լավագույն երեխան ես աշխարհում, և ես անկեղծորեն ուզում եմ, որ դա նկատեն նաև մյուսները, քո մեջ տեսնեն այն կայծը, որը տեսնում է հարազատ մայրդ:

Որդի՛ս, ուզում եմ մաղթել քեզ խաղաղ գիշերներ ու անհոգ ծառայություն։ Թող ամեն ինչ քո կյանքում հաջող ընթացք ունենա: Մենք բոլորս սպասում ենք քո վերադարձին: Ծառայիր ու հավատա քո ուժերին, ի՛մ պաշտպան, ի՛մ հերոս:

Սիրելի՛ Դավիթ, ես անչափ հպարտ եմ քեզնով: Անսահման սիրում ենք քեզ:

 

Քո մայր՝ Մելանյա