Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՀԱԿԱՅԻՆ ՆՈՐ ԱՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
ՊԱՀԱԿԱՅԻՆ ՆՈՐ ԱՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

Կրթական-ուսումնական բարեփոխումներին զուգահեռ, օրեցօր բարեկարգվում եւ կառուցապատվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը։ Վերջերս շարք մտավ ինստիտուտի՝ իր տեսակի մեջ եզակի պահակային ավանը, որն ամբողջովին համապատասխանում է ՀՀ ԶՈՒ կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի դրույթներին։ Այն անձնակազմին հնարավորություն կտա առավել լիարժեքորեն նախապատրաստվել ծառայությանը։
Պահակային նոր ավանում հստակորեն առանձնացված են ուսումնական միջոցառումների տեղերը՝ պահակախմբի տեսական պատրաստության դասարան, զենքը լիցքավորելու եւ լիցքաթափելու մարզումների, պահակակետն ընդունելու եւ հանձնելու ժամապահի հերթափոխման, ժամապահի գործողությունների սենյակ՝ հրդեհի դեպքում, ժամապահի նախապատրաստական գործողությունների տեղ՝ պահակակետում ստեղծված իրադրությունից բխող պայմաններում, ձեռնամարտի հնարքների մշակման, մարտական դրոշի մոտ կանգնած ժամապահի գործողությունների տեղ եւ այլն։
Պահակային ավանի սարքավորումները նույնպես համապատասխանում են ԶՈՒ կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքին՝ ցուցատախտակներ, կրակմարիչներ, կապի միջոցներ, արգելված սահմանների ցուցանշաններ, պահպանության տեխնիկական միջոցներ, հսկիչ հետքագոտիով եւ արահետով պահակակետի պարագծի տարրերը՝ ժամապահի շարժման համար, պահակակետային խուց, կառավարման կետ, ձեռնամարտի եղանակների մշակման տեղ, պահակախմբի շարվելու հարթակ, պահակակետի ժամապահի զենքի դիրքը եւ նրա կիրառման կարգը բացատրող ցուցատախտակ, ցանկապատ՝ ժամապահի համար, պահակախմբերի անձնակազմի հետ պարապմունքների անցկացման պլան, դրամարկղ, պահեստատուփերի լիցքավորման տեղ եւ այլն։
Անձնակազմի պահակային ծառայության պահակախմբերի նախապատրաստումը նորակառույց ավանում անձնակազմին հնարավորություն կտա տեսական եւ գործնական հաստատուն գիտելիքներ ձեռք բերել՝ վստահորեն կատարելու իրենց կանոնադրական պարտականությունները եւ տիրապետելու անվտանգության բոլոր պահանջներին։

Պատրաստեց Գ. ԱՍԱՏՐՅԱՆԸ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ