Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ
ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՍմբատ Բյուրատի անվան N 125 դպրոցի աշակերտների նամակները առաջնագծում ծառայող զինվորներին:

 

Ազգի պաշտպան իմ զինվոր եղբայր, ես հավատում եմ, որ դու երբեք չես լքի քեզ վստահված դիրքը, չես թողնի թշնամուն մեր սահմանը խախտի, միշտ հավատարիմ կմնաս քո հայրենիքին ու քո ազգին:

 

ՌՈԲԵՐՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

7-րդ դասարան

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԲարեւ, իմ զինվոր եղբայր, այս նամակով ցանկանում եմ իմ անսահման շնորհակալությունը հայտնել քեզ: Դու մշտարթուն պաշտպանում ես մեր սահմանները: Ես գիտեմ, որ դու քո կյանքը վտանգելով ես պաշտպանում մեզ: Աստված պահապան քեզ ու ծառայակից ընկերներիդ, եւ թող ոչ մի զինվոր չզոհվի երբեք: Աստված խաղաղություն պարգեւի Հայոց աշխարհին:

 

ՆԱՐԵԿ ՄԱԽՄՈՒԴՅԱՆ

7-րդ դասարան

 

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԲարեւ, ավագ եղբոր նման հարազատ իմ հայ զինվոր:

Շնորհակալ եմ քեզ խաղաղ բացվող ամեն լուսաբացի համար: Ես էլ մի օր կարժանանամ այդ պատվին. իմ հայրենիքի եւ ազգի համար քեզ պես քաջությամբ կկանգնեմ սահմանին ու ամեն գնով կպաշտպանեմ մեր սահմանները:

Բարի եւ խաղաղ ծառայություն, իմ քաջ ավագ եղբայր:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԼԱԼԱՅԱՆ

7-րդ դասարան

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՈղջույն, հա՛յ զինվորներ: Գրում եմ ձեզ սրտի թրթիռով: Ես անհանգստանում եմ ձեզ համար, քանի որ դուք կյանքի գնով պաշտպանում եք մեր հայրենիքն ու մեզ: Մենք հպարտանում ենք ձեզանով:

 

ՄԱՐԻ ԳՈՅՈՒՄՋՅԱՆ

7-րդ դասարան

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԲարեւ, իմ անծանոթ զինվոր: Քեզ անփորձանք օր: Չնայած եղանակի փոփոխություններին, միեւնույն է՝ դու կանգնած ես դրսում եւ պահպանում ես մեր հանգիստը, մեր հայրենիքի խաղաղությունը:

Առանց զինվոր չկա ազգ, պետություն: Դու մեր հույսն ես, մեր պարծանքը, մեր հայրենիքի ամուր վահանը:

 

ԱՐԱՔՍՅԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

7-րդ դասարան

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԲարեւ, հայոց բանակի քաջ զինվոր: Ես քեզ համարում եմ իմ եղբայրը, իմ պաշտպանը, իմ ավագ ընկերը: Գիտես՝ երբ դրսում անձրեւ կամ ձյուն է գալիս, երբ սաստիկ ցուրտ է լինում, ես միշտ մտածում եմ, որ ցրտին, սառնամանիքին, ամուր, աներեր կանգնած ես սահմանին, որ հանկարծ թշնամին մի քայլ առաջ չգա:

Երբ մեծանամ, քեզ նման ես էլ անառիկ կպահեմ մեր հայրենիքը:

 

ՄԱՐՏԻՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

7-րդ դասարան

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԲազում կրակների ու ավերների միջով անցած զինվորի սխրանքը ուսանելի է գալիք սերունդների համար: Մենք էլ ձեր օրինակով ամուր եւ անսասան ենք պահելու հայրենիքը եւ բազմապատկելու ենք մեր բոլոր հաղթանակները: Սիրելի՛ զինվոր, քո երկամյա չարչարանքը մեր ժողովրդի խաղաղ կյանքն արժե:

 

ՄԱՐԻՆԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ

7-րդ դասարան

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՄեր հայրենիքի հերոս քաջ տղաներ, այնքան շնորհակալ եմ ձեզ, որ ամուր-ամուր պահպանում եք մեր հայրենիքի սահմանները: Բոլորիդ անփորձանք ծառայություն եմ մաղթում, թող ամեն օրը բացվի միայն ու միայն խաղաղ երկնքի ներքո: Անհամբեր սպասում ենք բոլորիդ վերադարձին:

 

ՄԱՐԻ ՄԿՐՏՉՅԱՆ

7-րդ դասարան