Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍԻՍՐԱՅԵԼ

 

Իսրայելական նոր մարտական մեքենան կփոխարինի M113 ամերիկյան զրահամեքենային, որի ընդհանուր թվաքանակը Իսրայելի զինված ուժերում անցնում է 6 հազարը։

Ութ անիվ ունեցող ամրաշրջանակը (շասսին) նախատեսվում է սպառազինել 750 ձիաուժ հզորությամբ շարժիչով։ 30-35 տոննա քաշով զրահամեքենան կարող է զարգացնել մինչև 90 կմ/ժամ արագություն հարթ ճանապարհին եւ շուրջ 50 կմ/ժամ՝ կտրտված տեղանքում։ Զրահամեքենան սպառազինված է լինելու «Խեց Դորբան» ակտիվ պաշտպանության  համակարգով, իսկ պատյանի զրահապատման նպատակով ծախսվելու է ավելի քան 20 տոննա պողպատ։

Սպառազինության տեսականին մեծ է՝ գնդացրայինից մինչեւ ավտոմատ թնդանոթ։

Նախագիծն առանձնանում է էլեկտրոնիկայի լայն կիրառմամբ։ Զրահամեքենայի վրա տեղադրված 10 տեսախցիկները հնարավորություն են տալիս հսկողության տակ պահել շուրջբոլորը։ Կապի նորագույն միջոցների շնորհիվ մարտական մեքենան ամբողջ բանակի ցանցային կառուցվածքի մասն է դառնում։

 

ՍԵՐԲԻԱ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ

Սերբիայի պետական «Yugoimport SDPR» ընկերությունը գնորդներին առաջարկում է հեռանկարային նոր բազմամոդուլային ՀԿՌՀ, որը ստացել է «Տամնավա» անվանումը։ Բնութագրիչ առանձնահատկությունը 122 և 267 մմ տրամաչափի արկերի օգտագործման հնարավորությունն է։

Մեքենայի դիմային հատվածում տեղակայված է անձնակազմի զրահապատ խցիկը, բեռնման կռունկը, հետին մասում՝ արձակման կայանը եւ արկերի մոդուլները։

Հեռակառավարվող արձակման կայանի նշանառության անկյունները հորիզոնական դիրքով հասնում են 110 աստիճանի, իսկ ուղղահայացը՝ 3-ից 60-ի։

Մարտական մեքենան կարող է օգտագործել խորհրդային «Գրադ» կայանքի բոլոր տեսակի արկերը։ Տեսականին ընդլայնվում է տարբեր խնդիրներ կատարող 267 մմ-անոց արկերով։ «Տամնավայի» հեռահարությունը տատանվում է 40-ից 70 կմ-ի միջեւ՝ կախված կիրառվող արկից։

 

ԱՄՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ

ԱՄՆ զինված ուժերը ծրագրում են գնել ավելի քան 40 հազար «mixed reality» տիպի ակնոց: Այն հնարավորություն կտա զինվորներին տարանջատել յուրային և հակառակորդ ուժերին, նշանառել, տեղեկացված լինել ամբողջ ռազմադաշտի վերաբերյալ և ներդաշնակ գործել ընդհանուր մարտի ցանցային համակարգում։

Այս կերպ ԱՄՆ ԶՈՒ հետևակը կարող է առանց ուշադրության կենտրոնը տեղափոխելու հետևել ռազմադաշտի իրավիճակին, ստանալ վերադասի հրամանները: Այս ակնոցով զինծառայողները կարող են տեսնել մթության մեջ, տեղորոշել հակառակորդի ստորաբաժանումները և օգտվել արհեստական բանականության հուշումներից։

 

♦♦♦

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ

«Logistic Gliders Inc.» ընկերությունը նախագծել և ստեղծել է ցածր ինքնարժեքով անօդաչու սարքավորում, որն արձակվելով ինքնաթիռից` կանցնի հարյուրավոր կիլոմետրեր և 7 ցենտները գերազանցող բեռը կհասցնի յուրայիններին։ Նոր անօդաչուի արժեքը չի գերազանցում 11 հազար դոլարը։

Ինքնարժեքի նվազեցման համար մասերի մեծ մասը պատրաստվում է փայտից։ Կորպուսի զգալի մասը բեռնատար բաժինն է, պոչային հատվածում են կառավարման համակարգերը և այլն։

Հնարավոր տարողունակությունը հասնում է 725 կգ-ի, զարգացվող արագությունը 280կմ/ժամ է, թռիչքի առավելագույն հեռավորությունը 112 կմ է։

Անօդաչուն հատկապես արդյունավետ կլինի հակառակորդի թիկունքում կամ շրջապատման մեջ հայտնված յուրայինների ապահովման համար:

Խորագիր՝ #8 (1328) 26.02.2020 - 3.03.2020, Ռազմական


27/02/2020