Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱ Է ԵՂԵԼ ՁԵՌՆԱՄԱՐՏԻ ՀՆԱՐՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆԸ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱ Է ԵՂԵԼ ՁԵՌՆԱՄԱՐՏԻ ՀՆԱՐՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆԸ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱ Է ԵՂԵԼ ՁԵՌՆԱՄԱՐՏԻ ՀՆԱՐՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆԸՓետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկա է եղել կանանց համար հատուկ մշակված ձեռնամարտի հնարքների ցուցադրությանը։

ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության բրիգադի դեսանտագրոհային խումբը համալրած առաջին կին զինծառայողները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են համալիր պարապմունքների ընթացքում ձեռք բերած գործնական հմտությունները՝ դանակով հարձակում, պաշտպանություն և մարտավարական այլ հատուկ հնարքներ: Կին զինծառայողները վստահեցրել են, որ ֆիզիկապես ու հոգեբանորեն պատրաստ են տղամարդկանց հետ հավասար հաղթահարել ցանկացած փորձություն և, անհրաժեշտության դեպքում, մարտի դաշտում կատարել հատուկ նշանակության խնդիրներ։ Հատուկ նշանակության բրիգադի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն իրենց առջև առավել կոփվելու, նոր հմտություններ յուրացնելու, լավագույնը լինելու և մասնագիտական բարձունքների հասնելու նպատակ են դրել։