Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՐԴՎԵԼ ԵՆ ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ
ԵՐԴՎԵԼ ԵՆ ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ

Փետրվարի 25-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի կին զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն:

Զորամասի հրամանատարական կազմի ներկայությամբ կին զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամաններն ու լինել Հայոց բանակի արժանի զինծառայողներ: