Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐՈՒՄ
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐՈՒՄ

Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանը, բարոյահոգեբանական վիճակը և մարտական հենակետերի ապահովվածությունը ստուգելու նպատակով փետրվարի 24-ին 5-րդ զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալը N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում անցկացրել է անակնկալ ստուգումներ:

Զորամիավորման հրամանատարի տեղակալը ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական դիրքերում իրականացված ինժեներական աշխատանքներին: Ստորաբաժանումների հրամանատարներին տրվել են ցուցումներ ծառայության կազմակերպման և իրականացման վերաբերյալ: