Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ՏԵՂԱԶՆՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ



ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ՏԵՂԱԶՆՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԶինված ուժերի զորամիավորումներում և զորամասերում շարունակվում են մարտավարաշարային պարապմունքները:

1-ին զորամիավորման՝ մարտական բարձր պատրաստականության բերված N զորամասի հրամանատարի ղեկավարությամբ անցկացվել են տեղազննման աշխատանքներ:

Ճշգրտվել են փոխգործակցության պլանները, հստակեցվել ստորաբաժանումների մարտական խնդիրները: Ստորաբաժանումների հրամանատարները հրահանգավորվել են առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ:

Խորագիր՝ Նորություններ


21/02/2020