Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐԸ՝ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐԸ՝ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Երեւանի Ռոբերտ Աբաջյանի անվան դպրոցի աշակերտները 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, անցկացրել են միջոցառում նվիրված հայ մեծանուն բանաստեղծին: Ընթերցվել են թումանյանական տողեր, ելույթ է ունեցել դպրոցի երգչախումբը:

Աշակերտները շրջել են զորամասում, ծանոթացել նրա պատմությանը, դիտել զինվորական ծառայության առօրյան ներկայացնող տեսանյութեր: Զինծառայողներն ու աշակերտները միմյանց գրքեր են նվիրել: