Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՎՐԱՍՏԱՆ



Փետրվարի 19-ին երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է մեկնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակում փետրվարի 19-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վլադիմեր Չաչիբաիային: Կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառին առնչվող հարցեր, ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը հայկական կողմին ներկայացրել է Վրաստանի զինված ուժերում ընթացող բարեփոխումները:

Հանդիպումից հետո գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը այցելել է Թբիլիսիի Հերոսների հրապարակ, ծաղկեպսակ դրել վրաց զոհված զինծառայողների հուշակոթողին:

Խորագիր՝ Նորություններ


20/02/2020