Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԲԵԼԱՌՈՒՍ
ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԲԵԼԱՌՈՒՍ

Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն:

Այցի շրջանակում փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Բելառուսի Հայրենական մեծ պատերազմի պատմության պետական թանգարան, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին:

Թանգարան այցելության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը պատվոգրեր է հանձնել «Հայ մարտիկները Բելառուսի համար մղվող մարտերում 1941-1944թթ.» գրքի համահեղինակներին: