Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏ, ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆ



ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏ, ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆՓետրվարի 14-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին և ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին և իրականացված միջոցառումներին, քննարկվել են համագործակցության հետագա պլաններն ու նախանշվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

Խորագիր՝ Նորություններ


14/02/2020