Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ



Երևանի Ն.Աճեմյանի անվան թիվ 2 քոլեջում փետրվարի 4-ին կայացավ   «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենի՛ք»  խորագրով  միջոցառումը՝ նվիրված հայկական բանակի կազմավորման 28-ամյակին: Միջոցառման նպատակն էր բարձր պահել պատանիների ռազմահայրենասիրական ոգին: Մասնակիցները՝ շուրջ 25 ուսանողներ,  իրենց գեղեցիկ ելույթներով և հուզիչ կատարումներով բարձր տրամադրություն պարգևեցին ներկաներին:

Միջոցառման  վերջում իրենց ելույթներով ուսանողներին ոգևորեցին  ազատամարտիկ Գուսան Հայկազունը, Ռազմար Սասունցին և «Մարաթուկ» երգի-պարի ազգային համույթը:

Խորագիր՝ Նորություններ


13/02/2020