Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ԱՐՏԱՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՀՐՇԵՋ ԽՄԲԵՐԻ ՊԵՏԵՐԻ ՀԵՏ



ՀՀ ՊՆ կենտրոնական ենթակայության զորամասերի արտահաստիքային հրշեջ խմբերի պետերի հետ անցկացվել է մասնագիտական հավաք-պարապմունք:

Ներկայացվել են զորամասերում հրդեհային անվտանգության, հրշեջ գույքի պահպանման, հրդեհների կանխարգելման կանոնները: Անցկացվել է նաև գործնական պարապմունք, որի ընթացքում ստեղծվել է պայմանական հրդեհային իրավիճակ, ուսուցանվել են հրդեհային անվտանգության և կրակմարիչներից օգտվելու կանոնները:

Խորագիր՝ Նորություններ


13/02/2020