Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Փետրվարի 10-ից 12-ը զինված ուժերի զորամիավորումներում անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ: Բացազատվել են ուսումնական կետեր, ցուցադրվել զենք-զինամթերքի պահպանման և օգտագործման, կապի և ԱԿՀ միջոցների շահագործման, առաջին բուժօգնության ցուցաբերման ձևերն ու մեթոդները։

Զինծառայողները հրահանգավորվել են զենքի օգտագործման, ռազմական տեխնիկայի շահագործման, պայթուցիկ նյութերի կիրառման և գործնական պարապմունքների ժամանակ անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: