Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՀՐԱՀԱՆԳՉԱՅԻՆ-ՄԵԹՈԴԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ



ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՀՐԱՀԱՆԳՉԱՅԻՆ-ՄԵԹՈԴԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐՀՀ ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանի ղեկավարած խումբը փետրվարի 3-8-ը զորամիավորումների հրամանատարների` բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների ու զորամիավորումների բարոյահոգեբանական ապահովման խմբերի զինծառայողների հետ անցկացրել է տեղեկատվության փոխանակման վերաբերյալ հրահանգչային-մեթոդական պարապմունքներ:

Ներկայացվել են զորամասերի գործունեության լուսաբանման առանձնահատկություններն ու պահանջները, քննարկվել առկա խնդիրների լուծման հնարավոր եղանակները, ոլորտի կարգավորմանն ու զարգացմանն ուղղված առաջարկները:

Խորագիր՝ Նորություններ


11/02/2020