Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀՀ ՊՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ



Հունվարի 21-ից 24-ը ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության ֆիզիկական պատրաստության և սպորտի վարչությունում անցկացվել է ՀՀ ՊՆ կենտրոնական մարզական խորհրդի նիստը:

Նիստի ընթացքում ամփոփվել են 2019թ. ուսումնական տարվա ֆիզիկական պատրաստության և մարզական միջոցառումների արդյունքները, քննարկվել դասային որակավորման, ռազմամարզական դասակարգման, մարզական և մրցավարական կարգերի ու կոչումների շնորհման գործընթացների կազմակերպման խնդիրներն ու դրանց լուծման ուղղությունները, 2020թ.-ին պլանավորված ֆիզիկական պատրաստության և մարզական միջոցառումների կանոնակարգերն ու զինված ուժերում մարզական կառույցների հաշվառման, շահագործման, արդիականացման խնդիրներ, կազմակերպչական այլ հարցեր: Քննարկվել են նաև ֆիզիկական պատրաստության նոր ձեռնարկի առանձնահատկություններն ու կատարված փոփոխությունները:

Խորագիր՝ Նորություններ


29/01/2020