Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶԻՆՀԱՇՄԱՆԴԱՄ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԻՆ
ԶԻՆՀԱՇՄԱՆԴԱՄ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԻՆ

ՀՀ պաշտպանության նախարարության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի և Ռազմական սպորտի միջազգային խորհրդի  (CISM) եռակողմ  պայմանավորվածության համաձայն՝ հայ զինհաշմանդամ մարզիկները հունվարի 19-ից 24-ը մասնակցում են Գերմանիայում անցկացվող ուսումնամարզական հավաքին: Հավաքի նպատակն է մարզիկներին 2021թ. կայանալիք զինվորականների ձմեռային խաղերին նախապատրաստելը:

Հավաքին մասնակցող զինհաշմանդամ մարզիկների ընտրության հարցում պաշտպանության նախարարությունը համագործակցել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հետ: