Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՅՍ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԸ  ՓԱՅԼՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԲՆՈՒԹԱԳՐՈՎ, ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՄԲ
ԱՅՍ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԸ  ՓԱՅԼՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԲՆՈՒԹԱԳՐՈՎ, ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՄԲ

ԱՅՍ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԸ  ՓԱՅԼՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԲՆՈՒԹԱԳՐՈՎ, ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՄԲՀարցազրույց փորձարկող օդաչու, Ռուսաստանի Դաշնության հերոս ՎՅԱՉԵՍԼԱՎ ԱՎԵՐՅԱՆՈՎԻ հետ

 

-Վյաչեսլավ Յուրևիչ, ուրախ ենք Ձեզ մեր երկրում տեսնել: Ի՞նչ առիթով եք եկել Հայաստան:

-Առիթը շատ կարևոր է: Օրերս մենք Հայաստանին մատակարարվող ռուսական արտադրության չորրորդ սերնդի Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների առաջին խմբաքանակը դիմավորեցինք. տեղ հասան  հայկական օդուժի համար Իրկուտսկի ավիացիոն գործարանի արտադրած աշխարհում ամենաժամանակակից ինքնաթիռները: Այս կործանիչները շատ երկրներում են իրենց դրսևորել և փայլել են ինչպես բնութագրով, այնպես էլ նշանակությամբ ու արդյունավետությամբ: ՍՈՒ-30-ի առաջին խմբաքանակը Ռուսաստանից, սիբիրյան հողից եկավ փոքրիկ, լեռնային Հայաստան և վայրէջք կատարեց հինավուրց հողի վրա:

-Ինչպես իմացանք, օդանավերից մեկի ղեկին էլ Ձեր որդին էր…

-Այո՛, որդիս էր՝ Ժենյան: Այդպես է, ինչ արած: Աշխատանքը մնում է աշխատանք: Անհամեստություն թող չթվա, եթե ասեմ, որ նա արդեն բավականին հմուտ օդաչու է. շատ երկար է սովորել, տքնել, որպեսզի իրավունք վաստակի նստելու այսպիսի հզոր ինքնաթիռի ղեկին: Նա այս կործանիչներով շատ առաքելություններ է կատարել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ աշխարհի շատ երկրներում: Ես համոզված եմ՝ նաև այս օրը մեզ համար կլինի պատմական, կդառնա հիշողություն, պատմական հիշողություն իմ ընտանիքի համար այն առումով, որ նաև իմ որդին է առաջին կործանիչները Հայաստան բերած օդաչուներից մեկը:

-Պարոն Ավերյանով, եթե գաղտնիք չէ, ասացեք, խնդրեմ, այսօ՞ր էլ եք  նստում ինքնաթիռի ղեկին…

-Ցանկանում եմ թռչել (ժպտում է):

-Առանց կատակի՞…

-Իհարկե, թռչում եմ: Դիմանում եմ ծանրաբեռնվածությանը… Նախ՝ իմ մեծ հարգանքն եմ փոխանցում կոնստրուկտորներին եւ ինժեներներին, որ կարողացել են ստեղծել այսպիսի հրաշք ինքնաթիռ: Առաջին հայացքից թեեւ այն արտաքին տեսքով նման է հին արտադրության ինքնաթիռներին, սակայն ներքին կառուցվածքով եւ արդյունավետությամբ բոլորովին այլ ինքնաթիռ է, որը հնարավորություն է տալիս օդաչուին լավագույնս մանեւրելու ու տարբեր ֆիգուրներ կատարելու, հնարավորություն է տալիս պահպանելու որոշակի ռեժիմ, որ չընկնի պտտաէջքի (штопор) մեջ, չկորցնի արագությունը: Այս ինքնաթիռը չի «վախենում» կորցնել արագությունը, ինքն է կատարում պտտաէջքը: Դրանք իր սովորական մանեւրներն են:

ԱՅՍ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԸ  ՓԱՅԼՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԲՆՈՒԹԱԳՐՈՎ, ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՄԲԻ դեպ, մինչեւ Հայաստան գալս աշխատում էի ծովային օդաչուների հետ: Սովորեցնում էի թռչել, օդային մարտ վարել: Պետք է անհրաժեշտ փորձը փոխանցել երիտասարդներին: Եվ մենք այսօր մեր փորձը պատրաստ ենք փոխանցելու նաև հայ օդաչուներին: Պետք է նրանց լավ սովորեցնել, որ նրանք երբեք չսխալվեն: Իհարկե, հնարավոր է օդաչուն սխալվի, բայց նրան չպետք է թույլ տալ սխալվել: Նրանք պետք է սիրեն այդ մեքենան և վարժվեն ճիշտ, անսխալ վարել դրանք, ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության  իմիջի համար: Ահա այս տրամաբանությունից ելնելով էլ պետք է գերազանց ու ճիշտ ուսուցանել, մշտապես, անդադրում կատարելագործել նրանց ունակություններն ու գիտելիքները… Այստեղ շարժառիթներ կան: Նախ՝ մեր ու ձեր ինքնաթիռները, ձեր ու մեր ինքնաթիռները, թանկ են ինչպես մեզ, այնպես էլ ձեզ համար: Դրանք մեր զավակներն են և ձեր ձեռքբերումն է դրանք այլևս ունենալը: Եվ մենք շատ թանկ ենք գնահատում ինչպես մեր կոնստրուկտորների և ինժեներների աշխատանքն ու գործարանի ղեկավարության ջանքերը, այնպես էլ այս պատմական ձեռքբերումը:

Ես վստահ եմ՝ հայ օդաչուները ըստ արժանվույն կգնահատեն այս ինքնաթիռները եւ կսիրեն այնպես, ինչպես մենք սիրեցինք, երբ առաջին անգամ օդ բարձրացանք այս հրաշքով:

-Դուք ծանոթ եք ոլորտի հայ մասնագետների, հայ օդաչուներից շատերի հետ: Ինչպե՞ս կգնահատեք նրանց արհեստավարժությունը: 

ԱՅՍ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԸ  ՓԱՅԼՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԲՆՈՒԹԱԳՐՈՎ, ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՄԲ-Ավանդաբար հայերը մշտապես ունեցել են փառապանծ օդաչուներ: Մեծ հայրենականի ժամանակ հայ ժողովրդի օդաչու զավակները՝ ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը, Բալթիկայի Արծիվ, կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը… Իհարկե, բոլորին դժվար է հիշել: Այսօր էլ մեր իրականության մեջ քիչ անվանի հայ ավիատորներ չկան: Հայերը խելացի են: Ինչ տեխնիկա էլ որ ձեռք բերեն, այն կյուրացնեն ինչպես որ հարկն է:

-Վյաչեսլավ Յուրեւիչ, կխնդրեի՝ պատմեիք տարիներ առաջ Ֆրանսիայի Լը Բուրժե քաղաքում անցկացված ավիաշոուի ժամանակ Ձեզ պատահած դիպվածի մասին, երբ դիմեցիք ինքնանետիչի օգնությանը:

-Եղանակը փոփոխական էր, մենք կատարում էինք դժվարին մանեւրներ ուղղահայաց եւ հորիզոնական հարթություններում, մեծ անկյունային արագությամբ: Պարզապես բարձրությունը քիչ էր: Եթե մեր ռեակցիան վատ լիներ, չէինք հասցնի: Ռեակցիան եղավ այնպես, ինչպես պետք է լիներ: Չբավականացրեց 1 մետր… Թեեւ ես մինչեւ վերջ վստահ էի, որ լավ է լինելու…

-Պարոն Ավերյանով, զրույցի ավարտին կխնդրեի պատմել, թե  ի՞նչ սխրանքի համար եք ստացել Ձեր կրծքին շողշողացող հերոսի Ոսկե աստղը:

-Գիտեք, կան առանձին գործեր, որոնց համար առանձին մարդկանց շնորհվում է այս բարձրագույն պարգեւը: Մեզ՝ փորձարկող օդաչուներիս, նման բարձր պարգեւ շնորհվում է ամենատարբեր, բազմազան աշխատանքների ու փորձարկումների համար:

 

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

եւ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ