Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՂ  ԱՄԱՆՈՐԻ



ՏԱՂ  ԱՄԱՆՈՐԻԲացվի լույսով, հույսով ու մեզ համար

Դառնա բարձունք մի նոր, հաղթակամար:

 

Երկի՛ր, առավոտյան բացվող ծաղիկ,

Մեր նոր հայրեն, մեր հին ասք ու տաղիկ,

 

Երկի՜ր, լուսե ոգի, քարե մարմին,

Ապավեն ու պատվար մեր հին զարմին,

 

Երկի՛ր, թեւերդ բա՛ց, տուն առ բոլոր

Զավակներիդ՝ ճամփաներից մոլոր:

 

Դիմավորի՛ր, երկի՛ր, հորձանք տալիս՝

Քո դարերի մի նոր դա՛րն է գալիս:

 

Նոր տարին է իջնում հողիդ վրա

Աստծո լույսով եւ օրհնանքով նրա:

 

Երկի՛ր, շնորհավո՛ր տարին քո Նոր

Եվ Նոր դա՛րդ, երկի՛ր, շնորհավո՛ր…

 

ՆՈՐԱՅՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Խորագիր՝ #1 (1321) 9.01.2020 - 14.01.2020, Հոգևոր-մշակութային


10/01/2020