Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՋՐՕՐՀՆՅԱՑ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՋՐՕՐՀՆՅԱՑ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հունվարի 9-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, ձեռամբ ՌՈ գնդերեց Տեր Վարազդատ քահանա Նաջարյանի, կատարվեց Ջրօրհնյաց արարողություն: Ներկաները աղոթք հղեցին առ Աստված՝ Հայոց բանակի և սահմանապահ զինվորի համար: Արժանապատիվ Տեր Հայրը օրհնության իր խոսքում կարևորեց Աստծով ապրելն  ու  սրբությամբ օրհնված ջրին մոտենալը: Միջոցառման ավարտին ներկաներն իրենց հետ վերցրին սրբալույս մյուռոնով օծված ջուրը՝ ի նշան առատության, սրբագործության, օջախի  բարեբերության: Օրեր առաջ ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել էր ջրօրհնյաց արարողություն՝ խաչքավորությամբ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի: Ջրօրհնյաց Խաչը պետք է շրջի ռազմական ոստիկանության բաժանմունքներում՝ թե’ Արցախում և թե’ մարզերում: