Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԿՀԱՄԱԼՐՎԵՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐՈՎ
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԿՀԱՄԱԼՐՎԵՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐՈՎ

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԿՀԱՄԱԼՐՎԵՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐՈՎՀունվարի 8-ին անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած մրցույթի առաջին փուլը:

Մրցույթին մասնակցում են ձմեռային զորակոչի ենթակա տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները:

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԿՀԱՄԱԼՐՎԵՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐՈՎԱնհատական զրույցների ու առաջադրանքների միջոցով մասնագիտական հանձնաժողովն ընտրելու է լավագույններին, ովքեր պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը կանցկացնեն նոր կազմավորվող «1991», ինչպես նաև զինված ուժերի համապատասխան այլ ստորաբաժանումներում` իրենց մասնագիտական կարողությունները ներդնելով պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման գործընթացում։