Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԲԱՆԱԿԻ ԿԱՆԱՑԻ ՀՄԱՅՔԸ



ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԲԱՆԱԿԻ ԿԱՆԱՑԻ ՀՄԱՅՔԸՄարիամ Վարդանյան

լեյտենանտ, 22 տարեկան

«Զինվորականի  կյանքը բարդ է ու դժվար, բայց ես դժվարություններից չեմ վախենում… Սիրում եմ բանակը, հատկապես առաջնագիծը։ Կարծում եմ, որ իրական  ծառայությունը սահմանից է սկսվում, որտեղ զգում ես հայրենիքիդ ու համազգեստիդ ուժը։  2014  թվականին ընդունվեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, ներքին ձայնս վստահեցնում էր՝ հայրենիքին ծառայելու պարտք ունեմ…

Որպես  իգական սեռի ներկայացուցիչ՝ ռազմական բուհ ավարտած առաջին զինվորականն էի։  Կարմիր դիպլոմով ծառայության մեկնեցի պաշտպանության բանակ։ Մոտոհրաձգային ամենալավ դասակի հրամանատարն էի, հանգամանքների բերումով այժմ ծառայությունս շարունակում եմ կենտրոնական վարչական համալիրում։ Համոզված եմ՝ աղջիկների ներկայությունը մեր բանակն է՛լ ավելի է հզորացնում  ու գեղեցկացնում։ Ամեն օր ծառայության եմ գալիս պարտքի բարձր գիտակցումով, բանակին ինչ-որ բան տալու ցանկությամբ։

Շատ եմ կարևորում  հայկական մշակույթի զարգացումն ու տարածումը ամբողջ աշխարհում, յուրաքանչյուր հայ պետք է իր  մշակույթի կրողն ու տարածողը լինի։ Ազատ ժամանակ ֆիլմեր եմ դիտում, հատկապես սիրում եմ երաժշտություն լսել։ Ինձ համար գլուխգործոց է Կոմիտասի «Գարուն ա» ստեղծագործությունը»։

 

«Զինուժ մեդիան» շնորհակալություն է հայտնում ոճաբան-դիզայներ Արամ Նիկոլյանին եւ «Բյութի ֆաբրիք» գեղեցկության սրահի անձնակազմին: 

Խորագիր՝ #49 (1320) 23.12.2019 - 30.12.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


24/12/2019