Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍԵՐԸ ՃԱՔ Է ՏԱԼԻՍ…

Օմարի մարտերում 1994թ. հունվարի 19-ին հերոսաբար զոհված Գեւորգ Ղազարյանի գերեզմանաքարը տեղադրելուց մի քանի օր անց ընկերներն այցելեցին Եռաբլուր։ Լուռ էին բոլորը, շիրմաքարից նրանց էր նայում արդեն հասուն, գեղեցիկ դիմագծերով Գեւորգը։ Խնկի բույրը տարածվել էր չորսբոլորը՝ ավելի բորբոքելով անցած օրերի հուշ-ապրումները։ Աղջիկներից մեկը թեթեւակի հենվեց քարին։ Քարը շուռ եկավ ու ասես ճիչ արձակեց։ Նոր քարը՝ Գեւորգի դիմանկարով, տեղադրելիս վարպետները ենթադրություններ էին անում. «Սոսինձը դեռ չէր չորացել», «լավ տեղադրված չէր» ու էլի հազար ու մի բան։ Սակայն ասում էին նաեւ, որ Գեւորգը Սեր է ունեցել, սիրած աղջիկ՝ թե չէ ինչո՞ւ պետք է ճաք տալուց քարը ճչար։ Կամ գուցե քարին հենված աղջկա ճի՞չն էր դա… Ի՞նչ իմանաս…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր