Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՊԲ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի ուսումնական ստորաբաժանումներում անցնող շաբաթվա ընթացքում անցկացվել են ավարտական քննություններ: ՊԲ հրամանատարության ու վարչության սպայակազմի ղեկավարությամբ ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք հետևել են քննությունների ընթացքին, գնահատել անձնակազմի պատրաստության մակարդակը և արձանագրել թերացումներն ու բացթողումները: Հաշվի առնելով, որ զինծառայողները մեկնելու են մարտական հերթապահության, հանձնաժողովականները ուշադրություն են դարձրել հատկապես այն առարկաներին, որոնց տիրապետումը կարևոր է առաջնագծում՝ մարտական խնդիրները հաջողությամբ կատարելու համար:

Մարտավարամասնագիտական, կրակային, ֆիզիկական, շարային պատրաստություն առարկաներից ուսումնական ստորաբաժանումների զինծառայողները հանձնել են ստուգարքներ և ցուցադրել նախորդ ամիսների ընթացքում յուրացրած գիտելիքներն ու հմտությունները: Անձնակազմը պատրաստ է փոխարինելու ժամկետային զինվորական ծառայությունն ավարտող և պատվով մարտական հերթապահություն իրականացրած տղաներին: Պատրաստության մակարդակն էլ քննությունների ու ստուգարքների արդյունքներն են նախանշել:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՍտորաբաժանումների հրամանատարները վստահ են, որ անձնակազմը լիովին պատրաստ է մարտական հերթապահության,  թե՚ ֆիզիկապես և թե՚ հոգեպես տղաները կոփված են, պատասխանատու և հոգատար մեկը մյուսի նկատմամբ: Կրտսեր հրամանատարները նույնպես արձանագրված ցուցանիշներից գոհ են, ասում են, որ իրականացված աշխատանքները տվել են իրենց արդյունքները:

Քննությունների ընթացքն ու արդյունքները վկայում են, որ ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի ուսումնական գումարտակներում նախորդ ամիսների ընթացքում իրականացվել են անձնակազմի ուսուցմանը, նրանց մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ու բարոյահոգեբանական դաստիարակությանն ուղղված հսկայական աշխատանքներ, որոնք թույլ են տալիս փաստելու, որ նորակոչիկները լիովին պատրաստ են փոխարինելու զորացրվելու պատրաստվող  իրենց ավագ եղբայրներին:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Լուս.՝ ԱՐՄԵՆ ԵՐԱՄԻՇՅԱՆԻ