Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍՏԵՂԾՎԵԼ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ և ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՍՏԵՂԾՎԵԼ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ և ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՍՏԵՂԾՎԵԼ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ և ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ.  ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը:

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն երեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 11:00-ից, Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում: Առաջին նիստը կկայանա ս.թ. դեկտեմբերի 17-ին:

Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:

Դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային օրերին` մինչև ժամը 17:00-ն, ինչպես նաև շաբաթ օրերին` մինչև 13:00-ն:

Տեղեկությունների համար զանգահարել /010/ 52-34-82 հեռախոսահամարով: