Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԴԱՍԸՆԹԱՑ



Դեկտեմբերի 3-ից 5-ը ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ներկայացուցիչները մասնակցել են ՆԱՏՕ-ի Բրունսումի միացյալ ուժերի հրամանատարության փորձագիտական խմբի՝ տեղեկատվական և հոգեբանական գործողությունների վերաբերյալ դասընթացին:

Դասընթացի շրջանակում ներկայացվել են ռազմավարական հաղորդակցության սկզբունքները, տեղեկատվական-հոգեբանական գործողությունների գործիքակազմն ու ազդեցությունը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի քաղաքականությունն այս ոլորտում: Անցկացվել են գործնական պարապմունքներ ու խմբային քննարկումներ:

Խորագիր՝ Նորություններ


09/12/2019