Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶԻՆՀԱՇՄԱՆԴԱՄ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԱՆՎԱՍԱՅԼԱԿՈՎ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻՆ
ԶԻՆՀԱՇՄԱՆԴԱՄ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԱՆՎԱՍԱՅԼԱԿՈՎ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻՆ

ԶԻՆՀԱՇՄԱՆԴԱՄ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԱՆՎԱՍԱՅԼԱԿՈՎ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻՆԴեկտեմբերի 3-ին կայացել է անվասայլակով բասկետբոլի 2019 թվականի բաց առաջնության եզրափակիչ փուլը, որին ներգրավված էին Հայաստանի, Վրաստանի, Իրանի թիմերը:

Հայաստանը ներկայացնում էին Բանակի կենտրոնական մարզական ակումբի և ԱԻՆ զինհաշմանդամ մարզիկները:

Թեժ մրցապայքարի արդյունքում հաղթող է ճանաչվել Իրանի «Ֆիրուզ» թիմը։ 2-րդ տեղը զբաղեցրել է Հայաստանի «ԲԿՄԱ» թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Վրաստանի «Թբիլիսի» թիմը։

Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի և պաշտպանության նախարարության աջակցությամբ կազմակերպվող առաջնությունն անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա շրջանակում: Մրցաշարի նպատակն է զարգացնել  անվասայլակով բասկետբոլ մարզաձևը Հայաստանում, հնարավորություն տալ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվել ակտիվ սպորտով և հետագայում ներկայացնել Հայաստանը միջազգային մրցաշարերում: