Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՊԲ



ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՊԲՀայկական երկու հանրապետությունների  ռազմական համագործակցության ծրագրի  շրջանակում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նոյեմբերի 28-ին աշխատանքային այցով եղել է պաշտպանության բանակում:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ շրջել է հյուսիսարևելյան և կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերում, ծանոթացել ռազմական ու թիկունքային նշանակության մի շարք օբյեկտներում ընթացող աշխատանքներին:

Խորագիր՝ Նորություններ


02/12/2019