Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ  ԴԱՍԸՆԹԱՑԻՆ
ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները նոյեմբերի 19-ից 21-ը Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում մասնակցել են «Քրեական հետաքննությունը ռազմական ոստիկանությունում» թեմայով անցկացված դասընթացին:

Դասընթացի շրջանակում ուսումնասիրվել են Չեխիայի ՊՆ ռազմական ոստիկանությունում իրականացվող քրեական հետաքննության մեթոդները և ձևերը, անցկացվել են գործնական պարապմունքներ և լաբորատոր ուսումնասիրություններ: