Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՅՍՏԵՂ ԶԻՆՎՈՐՆ ԱՍՏՎԱԾ Է
ԱՅՍՏԵՂ ԶԻՆՎՈՐՆ ԱՍՏՎԱԾ Է

ԱՅՍՏԵՂ ԶԻՆՎՈՐՆ ԱՍՏՎԱԾ Է«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական  հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպությունում հերթական բուժումներս ընդունելիս ուշադրությունս սևեռվեց թեստավորում անցնող տարեց այցելուի  վրա, որի բառուբանից  զգացվում էր ոչ հայաստանցի լինելը:

-Ամերիկահա՞յ եք,- հարցրի:

-Համարյա,- պատասխանեց  նա՝ պարզելով աջը: -Ծանոթանանք, Ռաֆայել Դարբինյան: Երևանի կենտրոնում ծնված- մեծացած տղա եմ, դեպքերի բերումով ԱՄՆ մեկնեցի, հետո՝ Ֆրանսիա: 2017 թվականին յոթանասունս լրացավ և ինսուլտ տարա, բուժվեցի Ֆրանսիայի լավագույն կլինիկաներում, միլիոններ ծախսեցի, բայց, ինչպես տեսնում եք, ձախ վերջույթներս  գրեթե չեն աշխատում: Բժիշկս  անցյալ տարի եղել էր Հայաստանում, այցելել այս կենտրոն և ինձ խորհուրդ տվեց բուժումը շարունակել այստեղ՝ մատչելի և արդյունավետ:

-Բժիշկը հա՞յ է:

-Ոչ, ֆրանսիացի է և զարմացած էր, որ Հայաստանի նման փոքր երկրում այսպիսի բարձրակարգ վերականգնողական կենտրոն  կա: Այստեղ ամեն ինչն է հրաշալի՝ թե ուշադիր ու գիտակ բուժանձնակազմը, թե բժշկագիտության  վերջին նվաճումներով հագեցած  բժշկական սարքավորումներն ու վարժասարքերը: Աչք շոյող մաքրություն է ամենուրեք, կարգուկանոն: Ես այստեղ բուժվում եմ վճարովի հիմունքներով, բայց  բոլոր զինվորներն ու սպաները, թոշակի անցած զինհաշմանդամները բուժվում են բացառապես անվճար: Երեկ եղա կենտրոնի ճաշարանում: Չեմ չափազանցնում, շատ ռեստորաններ կերազեին այսպիսի ճաշացանկ ու սպասարկում ունենալ: Բայց կարևորը սա չէ, -շարունակում է Ռաֆայել Դարբինյանը.- պետք է տեսնել, թե աշխատակիցները ինչպիսի պատրաստակամությամբ ու հոգատարությամբ են կերակրում վիրավորում ստացած ԱՅՍՏԵՂ ԶԻՆՎՈՐՆ ԱՍՏՎԱԾ Էու ինքնուրույն այդ գործառույթից զրկված զինվորներին: Միայն հարազատ մայրն է ունակ իր անչափահաս զավակին այդպես փայփայել ու կերակրել: Մի խոսքով, այս կենտրոնում զինվորն Աստված է: Եվ դա չէ՞,արդյոք, մեր բանակի հաղթանակների նախապայմաններից մեկը: Իմ հարևան սենյակում է 2016թ. ապրիլյան քառօրյայի մասնակից ծանր վիրավորում ստացածներից  մեկը՝ Ավետիս Զարգարյանը: Ընկերները պատմեցին, որ զինվորական հոսպիտալում հույս չեն ունեցել փրկելու նրա կյանքը: Իսկ ահա, հոսպիտալի  և այս կենտրոնի բժիշկների անդուլ ջանքերով նա  ոչ միայն փրկվել ու ինքնուրույն է հոգում իր կենցաղային բոլոր հարցերը, այլև շախմատ է խաղում ու հաղթում կենտրոնում բուժվող  ընկերներին  ու նաև աշխատակիցներին: Ինձ հաճելիորեն զարմացրեց կինեզիոթերապեւտ Դավիթ Պարյանը, որն, ինչպես պարզվեց, կանգնած է եղել այս կենտրոնը հիմնադրելու ակունքներում, և հայրենասեր երիտասարդների՝ Հայկուհի Մինասյանի, Թուխմանուկ Մկրտչյանի, Դավիթ Արսենյանի  հետ  ձեռք-ձեռքի տված հասել են այս կենտրոնն ստեղծելու տեսլականն իրական դարձնելուն:  Հայրենասիրական այս նախաձեռնությանը հավանություն է տվել և ըստ ամենայնի օգնելու պատրաստակամություն է հայտնել  այն օրերին ՀՀ առողջապահության նախարար, իսկ այսօր բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, որը ոչ միայն  կենտրոնի տարածքն է տրամադրել, այլև անհրաժեշտ  սարքավորումներ, ֆինանսավորում և այժմ էլ իր ամենօրյա հոգատարությամբ ու խորհուրդներով  նպաստում է հիվանդների արագ ապաքինմանն ու կյանք վերադառնալուն: Այս կենտրոնում չկա մեկը, որի մասին կարելի է  աննպաստ խոսքեր ասել,- շարունակում է ֆրանսահայ զրուցակիցս: -Երեկ հանդիպեցի իմ հին ծանոթին՝ Ավիկ Իսահակյանին: Առողջական խնդիրներ ունի, և ասեղնաբուժություն ու էլեկտրաֆորեզ նշանակելով խորհուրդ են տվել դիմել այստեղի ասեղնաբույժ Հասմիկ Դավթյանին և էլեկտրաֆորեզիստ  Անահիտ Կիրակոսյանին: Ասել է թե՝ այստեղի բժիշկներին ճանաչում ու գնահատում են ամբողջ հանրապետությունում:  Բժիշկներ Գոհար Բադասյանն ու Լուսինե Պողոսյանը ոչ միայն ճշգրիտ նշանակումներ են անում, այլև հետևում են դրանց իրագործմանն ու արդյունավետությանը: Հետևում են ոչ թե պարտքը կատարելու համար, այլ, ինչպես ամենուրեք այս կենտրոնում, հոգատարությամբ և հարազատի ջերմությամբ: Միով բանիվ,- եզրափակում է  խոսքը Ռաֆայել Դարբինյանը,- այստեղ ինձ և մյուսներին բուժում են ոչ միայն ֆիզիոթերապևտիկ  վարժություններով  ու մյուս նշանակումներով, այլև ժպիտով, ջերմությամբ ու հարազատ մթնոլորտով: Ես ուրախ եմ, որ մեր երկրում այսպիսի բուժհաստատություն կա:  Շնորհակալություն, հայրենակիցներ:

ԱՍՔԱՆԱԶ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ