Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԸ ՀԵՏԵՎԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ
ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԸ ՀԵՏԵՎԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԸ ՀԵՏԵՎԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻՆՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն օրերս ԶՈՒ զորավարժարաններից մեկում հետևել է արդիականացված «ՕՍԱ ԱԿ» համալիրների և հայրենական արտադրության այլ զինատեսակների` մարտական հրաձգությամբ անցկացված փորձարկումներին:

Հաշվարկներն զբաղեցրել են նախորոշված շրջանները, ուղեկցել և անվրեպ խոցել բոլոր օդային թիրախները:

Հրաձգության ավարտից հետո ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների հրամանատարներին: