Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԱՐՏԱՎԱՐԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐՏԱՎԱՐԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Զինծառայողների մարտունակությունը ստուգելու և մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով նոյեմբերի 13-ին, 1-ին զորամիավորման կապի ստորաբաժանումների ներգրավմամբ, անցկացվել է մարտավարամասնագիտական զորավարժություն։

Սահմանված ժամկետներում ստորաբաժանումները զբաղեցրել են տեղակայման վայրերը, բացազատվել են շարժական և ստացիոնար կապի հանգույցներ ու կետեր, իրականացվել են վարժանքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ: