Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ



ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԲարեւ ձեզ, մեր սահմաններին հզոր լեռների նման կանգնած զինվորներ:

Մենք չորս եղբայր ենք՝ ես, Վալերին, Գենադին ու Արտաշեսը, ու չորսս էլ որոշել ենք զինվորական դառնալ, մեր հայրենիքը պաշտպանել:

Մենք լավ գիտենք, որ զինվորի գործը շատ դժվար է ու վտանգավոր. մեր հայրիկն էլ զինվորական է, բայց գիտենք նաեւ, որ հայ զինվորները ոչ մի դժվարությունից չեն վախենում:

Հիմա մենք մարզվում ենք, ուժեղանում, որ հետո չորսով գանք ու հպարտ եւ անվախ կանգնենք մեր հայրիկի ու ձեզ նման քաջ զինվորների կողքին:

ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Ստեփանակերտի N7 դպրոց

Խորագիր՝ #44 (1315) 13.11.2019 - 19.11.2019, Բանակ և հասարակություն


14/11/2019