ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՏԱԴՐԵՆ АН-70 ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ
Մինչև 2014թ. Ռուսաստանում նախատեսվում է հիմնել ռուս-ուկրաինական համատեղ մշակման АН-70 ռազմատրանսպորտային ինքնաթիռների արտադրություն: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը իր ուկրաինացի գործընկեր Միխաիլ Եժելի հետ հանդիպումից հետո:
Ինքնաթիռի մշակումն իրականացվում է երկու պետությունների համատեղ ֆինանսավորմամբ: Մինչև 2013թ. Ռուսաստանը պետք է ներդնի 2,4 միլիարդ ռուբլի (շուրջ 85 միլիոն դոլար), իսկ Ուկրաինան` 480 միլիոն գրիվնա (շուրջ 60 միլիոն դոլար): Ուկրաինան առայժմ 3 նման ինքնաթիռ գնելու ցանկություն է հայտնել. իսկ ռուսական բանակը 2011-2020թթ. վերազինման ծրագրի համաձայն նախատեսում է գնել 60 ինքնաթիռ:
АН-70-ը կարող է թռչել մինչև 7800 կմ հեռավորության վրա 780 կմ/ժ արագությամբ: Կարճ երթուղով վերթիռի հնարավորություն ունեցող ռազմատրանսպորտային ինքնաթիռը կարող է տեղափոխել մինչև 300 դեսանտայիններ կամ 47 տոննա բեռ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական